Հարգելի հայրենակիցներ,
Ողջունում եմ Ձեզ «Հայկական Արյունաբանական Ասոցիացիա» Հասարակական Կազմակերպության պաշտոնական կայքում:
«Հայկական Արյունաբանական Ասոցիացիա» ՀԿ-ն հիմնադրվել է 2012թ.-ի հուլիսի երեսունմեկին: Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունը միտված է գիտական հետազոտությունների և հրատարակումների, կլինիկական ուսումնասիրությունների, գիտաժողովների և այլ միջոցներով ՀՀ-ում արյունաբանության, փոխներարկաբանության, մակարդաբանության, լաբորատոր աշխատանքների, փոխպատվաստաբանության և արյան ծառայությունների զարգացմանը:
Պատիվ ունեմ Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի անդամների անունից Ձեզ հայտնելու, որ մեր կազմակերպության գործունեության գլխավոր նպատակներից են աջակցել արյունաբանական համակարգի զարգացմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, արյունաբանության մասին բժշկական և հասարակության լայն շրջանակներում ճշգրիտ և գիտական տեղեկատվության տարածմանը, կրթական ծրագրերի իրականացմանը, արյան համակարգի հիվանդությունների հասարակական վերահսկմանը, նրանց կանխարգելման մեխանիզմների կատարելագործմանը:
Մեր կազմակերպության, ինչպես նաև մեր ծավալած գործունեության մասին կարող եք տեղեկանալ www.ahaweb.am կայքի միջոցով։