ՀԱԱ-ի անդամ կարող է դառնալ

ՀԱԱ-ի անդամ կարող է դառնալ.

  • բժշկական և հարակից մասնագիտություններից բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր անձ, ով ընդունում է ՀԿ-ի կանոնադրությունը` անկախ սեռից, ազգությունից, տարիքից, կրոնական դավանանքից և քաղաքական համոզմունքներից:
  • ՀԱԱ-ի անդամ է համարվում Նախագահի անունով դիմում ներկայացրած այն քաղաքացին, ով իր գործունեությամբ կարող է օժանդակել ՀԿ-ի նպատակների և խնդիրների իրականացմանը և որի անդամության օգտին քվեարկել է Գործադիր վարչության անդամների կեսից ավելին:
  • ՀԱԱ-ի համար սահմանված տարեկան անդամավճար.
    • ուսումնական շրջանում` 3000 դրամ,
    • գործող բժիշկների և այլ խմբերի համար 6000դրամ:

Առավելություններ, արտոնություններ


  • ՀԱԱ-ի անդամը կարող է ընտրել և ընտրվել ՀԿ-ի ղեկավար մարմնում,

ընդգրկվել կոմիտեներում և բաժիններում` ըստ մասնագիտության,

  • ՀԱԱ-ի ղեկավար մարմնին դիմել առաջարկություններով, դիմումներով,
  • Խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ՀԿ-ի բոլոր նիստերին,
  • Անկախ այդ մարմնում ընտրվածությունից` մասնակցել ՀԿ-ի ընթացիկ և հեռանկարային ծրագրերի, գործունեության հիմնադրույթների մշակմանն ու իրագործմանը,
  • Ազատորեն արտահայտել սեփական հայացքներն ու տեսակետները,
  • Կազմակերպել և մասնակցել կազմակերպության ծրագրերից և կանոնադրությունից բխող միջոցառումներին,
  • Օգտվել ՀԱԱ-ի կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելու արտոնյալ պայմաններից,
  • Իր օրինական շահերը պաշտպանելիս օգտվել կազմակերպության ծառայություններից, ստանալ խորհրդատվական, իրավական, կազմակերպչական օգնություն և օժանդակություն,
  • Օգտվել ՀԿ-ի կանոնադրությամբ նախատեսված անդամի արտոնություններից:

Կազմակերության Նախագահ` բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Ս. Դաղբաշյան,

Գործընկերներ