Մեր առաքելությունը

Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի առաքելությունն է նպաստել ՀՀ-ում արյունաբանության զարգացմանը հետևյալ հիմնախնդիրների լուծման միջոցով.  1

1. իրականացնել արյունաբանության, փոխներարկաբանության, մակարդաբանության, լաբորատոր գործի և փոխպատվաստաբանության զարգացմանն ուղղված հետազոտություններ, կլինիկական և փորձարարական աշխատանքներ, այդ թվում միջազգային կազմակերպությունների և հետազոտական խմբերի հետ:

2. մշակել արյունաբանության զարգացման համալիր ծրագրեր, այդ թվում` ազգային ծրագրեր, ինչպես նաև սահմանել դրանց հետևողական իրականացման վերահսկման մեխանիզմներ, գործող և արդյունավետ ախտորոշիչ և բուժական ծրագրեր, ապացուցողական բժշկության հիման վրա ստեղծել ալգորիթմների համակարգեր և ներդնել ՀՀ-ում:

3. հաստատել և խորացնել համագործակցությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ասոցիացիանների հետ, անդամակցել միջազգային մասնագիտական ասոցիացիաների աշխատանքներին, համատեղ ծրագրերի մշակմանը, ակտիվ մասնակցություն ցուցաբերել գործող ծրագրերին:

4. նպաստել մեր կազմակերպության անդամների մասնագիտական որակավորման բարձրացմանը, մշակել ու իրականացնել կրթական ծրագրեր, այդ թվում մասնակցություն ցուցաբերել միջազգային ծրագրերին: Հետամուտ լինել արյունաբանի, փոխներարկաբանի և մակարդաբանի մասնագիտական հեղինակության և նշանակության բարձրացմանը:

5. նպաստել միասնական ինֆորմացիոն ցանցի ստեղծմանը, աջակցել «Անվտանգ արյուն» ծրագրի ստեղծմանը, ՀՀ-ում հեմովիջիլանսի ներդրմանը, տվյալնների և տեղեկատվության միասնական բազայի ստեղծմանը, որակի վերահսկմանը, գնահատել աշխատանքները, մասնակցել արյունաբանական ծառայությունների իրականացման հավաստագրման գործընթացներին:

6. տարածել ճշգրիտ և գիտական տեղեկատվություն բժշկական և հասարակության լայն շերտերում: Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում աջակցել արյունաբանական բուժօգնության կազմակերպմանը, ինչպես նաև մարզային բուժաշխատողների և բնակիչների համար կազմակերպել տեղեկատվական և կրթական միջոցառումներ:

7. մշակել կրթական ծրագրեր հիվանդների և հարազատների համար, ստեղծել հիվանդների աջակցման խմբեր, աջակցություն ցուցաբերել հիվանդների տարբեր խմբերի շահերը ներկայացնող կազմակերպություններին, համագործակցել միջազգային նմանատիպ կառույցների հետ:

8. նպաստել արյունաբանության կրթական ոլորտի բարելավմանը, աջակցել կրեդիտային համակարգի առավել լիարժեք ներդրմանը, ակտիվ մասնակցություն ունենալ միջազգային շարունակական կրթական ծրագրերին, ինտերակտիվ կրթական և գիտական միջոցառումներին, խթանել ՀՀ-ում հեռաբժշկության ներդրմանը և տելեկոնֆերանսների իրականացմանը:

9. նպաստել ՀՀ-ում առողջ ապերլակերպի քարոզչությանը:

10. պաշտպանել արյունաբանական ոլորտում աշխատողների և ծառայություններից օգտվողների իրավունքները և շահերը:

Գործընկերներ