Համահայկական Արյունաբանական Հարթակ

2015 թվականի հուլիսի 1-ին` Համահայկական Արյունաբանական սիմպոզիումի ժամանակ, հայաստանյան, սփուռքահայ և ՀԱԱ-ի արտերկրյա գործընկերների կողմից ստեղծվում է Համահայկական Արյունաբանական Հարթակը (ՀԱՀ):

ՀԱՀ-ի հիմնական նպատակն է աշխարհասփյուռ հայ արյունաբանների միահամուռ ուժերով Համահայկական Արյունաբանական Հարթակը դարձնել մի գործիք, որը կնպաստի Հայաստանում արյունաբանության զարգացմանը, ժամանակակից արյունաբանական ծառայության ձևավորմանը, արյունաբանական հիվանդներին Հայաստանում արդիական և միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, խորհրդատվական, բուժօգնության տրամադրմանը:

Գործընկերներ